Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վատ մարդուց ինչ-որ հոտ է գալիս, որ շներն զգում են

Վատ մարդուց ինչ-որ հոտ է գալիս, որ շներն զգում են
09.07.2024 | 09:50

Տոմիկս վատ մարդուն հիսուն մետրից ճանաչում էր։ Ասենք՝ զբոսնում ենք, մեկ էլ՝ դիմացից մեկը գալիս ա։ Դեռ հեռվից սկսում էր ցածր գռմռալ, ու ես գիտեի՝ վատ մարդն ա գալիս։ Զգուշացնում էր ինձ։

Երևի վատ մարդուց ինչ-որ ուլտրաբուրավետ հոտ ա գալիս, որ մարդու համար ընկալելի չի, բայց շներն առնում են։ Սխալը բացառվում էր, որովհետև փորձած էր նաև նենց մարդկանց վրա, որոնց ես ճանաչում էի։ էդ մարդիկ, եթե ժպտային էլ, վատ էին ժպտում՝ մի տեսակ, նենգ ծամածռություն էր ստացվում, ուզենային՝ մի լավ բան ասեին Տոմիկիս, դատարկ բան էր դուրս գալիս՝ ասես ձեռ առնեին, ուզենային շոյել, չէր թողնի, գլուխը փախցնում էր։ Չէր հաչում, չէր գռմռում, պարզապես գլուխը փախցնում էր ու ուրիշ կողմ նայում։

Հա՛, շանը չես խաբի, նա կարո՛ղ ա՝ քո ասածը լավ չհասկանա, բայց չասածը քեզնից լավ գիտի։ Էնքա՜ն ա եղել՝ ասենք՝ բազմոցին պառկած մտածում եմ՝ միգուցե էսօր մի քիչ շու՞տ դուրս գանք զբոսնելու, հետո կարող ա անձրև գա։ Դեռ մտածում եմ, ոչ մի բան չեմ ասել, ոչ մի շարժում չեմ արել, մեկ էլ տեսնեմ՝ Տոմիկս կողքս կանգնած՝ էն իրա համով աչիկները հառել ա վրաս ու գլուխը թեքել։ Ի՜նչ միգուցե...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11220

Մեկնաբանություններ